December 5, 2024

Մարտեր Կոռնիձոր գյուղի ուղղությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Հունիսի  16-ին, ժամը 22։30–ից սկսվել էր Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղի զանգվածային ռմբակոծումը և գնդակոծումը, որը շարունակվել էր մինչև լուսաբաց: Հրասայլից արձակված երկու արկ ընկել է գյուղ մատույցներում: Ավերածություններ ու զոհեր չկան:

Հաջորդ օրը ռմբակոծությունը չի վերսկսվել: Հեռուստատեսային լրատվական թողարկումը տեղեկացնում է, որ հակառակորդի խնդրանքով Կրասնոսելսկի շրջանի ղեկավարությունը երեք անգամ հանդիպում է ունեցել ադրբեջանական զինվորական ղեկավարության հետ: Սպասվում էր ևս մեկ հանդիպում: Բանակցությունները նպատակ ունեն հասնել զինադադարի:

Հունիսի 17-ի առավոտից վերսկսվել են մարտերը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ուղղությամբ: Տեղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել են վերահաստատվել իրենց դիրքերում, որոնցից փոքր-ինչ հետ էին քաշվել նախորդ օրը: Անխափան գործում է Գորիս-Լաչին ճանապարհը, որով Հայաստանից Ղարաբաղ են առաքվում կենսական անհրաժեշտության ապրանքներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives