July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ղրիմի իշխանությունները դատապարտում են թաթարների գործողությունները

Ղրիմի իշխանությունները դատապարտում են թաթարների գործողությունները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)

Երեկ առավոտյան Ղրիմի ժողովրդին ուղղված իրենց կոչի մեջ Ղրիմի Հանրապետության գերագույն խորհրդի և  Նախարարների խորհրդի նախագահությունները դատապարտել են այսպես կոչված «Ղրիմի թաթարների մեջլիսի» և հանցագործ տարրերի կողմից կազմակերպված հակաօրինական գործողությունները: Կոչի մեջ նշվում է, որ «մեջլիսը» օգտագործել է այն փաստը, որ մի խումբ թաթարներ ինքնակամ զավթել են հողակտորներ «Կրասնիյ Ռայ» անվանում և անկարգություններ հրահրել:

Ղրիմի իշխանությունները դատապարտում են «մեջլիսի կողմից Գերագույն խորհրդի դատախազության շենքի շրջափակումը, ընդգծելով, որ այդ գործողությունները ուղեկցվել են բռնարարքներով: Գերագույն խորհրդի և նախարարների խորհրդի նախագահությունները իրենց կոչի մեջ շեշտում են, որ իշխանությունները ունեն բոլոր հնարավորությունները օրենքի շրջանակներում իրավիճակը կայունացնելու համար: Ղրիմի մամուլի կենտրոնի հաղորդման համաձայն, արդեն իսկ համաձայնություն է տրվել իրավապահ մարմիններին՝ զանգվածային անկարգության կազմակերպիչներին քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ: Միաժամանակ Ղրիմի իշխանությունները կոչ են անում Ղրիմում ապրող տարբեր ազգությունների քաղաքացիներին ձեռնպահ մնալ և մերժել ազգամիջյան թշնամանքի հրահրման բոլոր փորձերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives