Ազգ, 24 մայիսի, 1994թ․, թիվ 96
Ստեփանակերտ, 23 մայիսի։ Իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում մնում է անփոփոխ։ Չնայած թե՛ ադրբեջանական, թե՛ ղաաարաբաղյան զորքերը ձեռնպաաահ են մնում ակտիվ մարտական գործողություններից, հակառակորդը շարունակում է գնդակոծել ղարաբաղյան պաշտպանական դիրքերը ռազմաճակատի տարբեր հատվածներում։
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի բանակի շտաբից, մայիսի 22-ին տանկերից գնդակոծվել են Աղդամի շրջանի Գյուլիջա գյուղի ղարաբաղյան դիրքերը, միաժամանակ նռնականետերից գնդակոծվել են Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի դիրքերը։ Այստեղ տուժածներ չկան։
Իրադրությունը չի փոփոծվել նաև մայիսի 23-ին։ Ռազմաճակատի արևելյան Մարտակերտի, Աղդամի և Ֆիզուլու շրջաններում ընդհանուր առմամբ պահպանվում է հարաբերական անդորրը։ Առանձին հատվածներում գրանցվել են գնդակոծություններ։ Ղարաբաղյան կողմը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից։
Մինչդեռ, մեկնաբանելով մոսկովյան հանդիպումները, ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում հնարավոր է իրադարձությունների զարգացման առնվազն երեք տարբերակ։ Առաջին տարբերակն այն է, որ ռուսական միջնորդը պարզապես համոզի Ադրբեջանին ստորագրել եզրափակիչ արձանագրությունը։ Երկրորդ տարբերակն այն է, որ ադրբեջանական կողմը կձգտի ռուսական ծրագրի մեջ ներդնել Եվրախորհրդի նախաձեռնությունը և առաջարկել ղարաբաղյան կողմին միաժամանակ ստորագրել և՛ Ռուսաստանի, և՛ ԵԱՀԽ-ի ծրագրերը։ Ղուկասյանի խոսքերով, առայժմ Բաքվից նման առաջարկություն չի ստացվել։ Ամեն դեպքում ղարաբաղյան կողմը պատրաստ է իրադարձությունների նաև նման շրջադարձի։ Եվ երրորդ, ամենահավանական տարբերակը այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարձակմանը, քանի որ վեցամյա հակամարտության դառը փորձը վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունների կարծր դիրքորոշումը և խաղաղարար նախաձեռնությունների ձախողումները նրանց կողմից այսպես թե այնպես հանգեցնում են նոր լարվածության։ Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացրեց ԼՂՀ ռազմական տրիբունալի նախագահ Կարեն Ղարայանը, այսօր ՍՏեփանակերտում ավարտվել է ուկրաինական վարձկան օդաչու Յուրի Մելիչենկոյի դատավարությունը։ ԼՂՀ ռազմական տրիբունալի որոշմամբ նա դատապարտվել է գնդակահարության քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով և 96-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն աղբյուրը հաղորդում է, որ մյուս օդաչուի՝ Չիստյակովի գործը դեռևս շարունակվում է։