July 27, 2024

Հրետակոծումը չի դադարում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 հունվարի, 1993թ., թիվ 10 (352)

Հունվարի 13-ից հետո, երբ Տավուշի ինքնապաշտպանական ուժերի կողմից գրավվեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի հանդիպակաց բարձունքը, ոչ մի օր չի դադարել ինչպես սահմանապահ ուժերի դիրքերի, այնպես էլ Ներքին Կարմիրաղբյուրի հրետակոծումը զենքի տարբեր տեսակներից։ Օրեցօր գյուղում ավելանում են ավերված բնակելի տներն ու շինությունները։ Բարեբախտաբար տուժածներ չկան: Գյուղի կանայք եւ երեխաները տեղափոխվել են թիկունք՝ հիմնականում ապաստան գտնելով հարազատների մոտ։ Բնակիչների մի զգալի մասը հանգրվանել է սարերում եւ տառացիորեն մեկ այլ պատերազմ է մղում ցրտաշունչ ձմռան դեմ։ Իսկ գյուղի տղամարդիկ գիշեր ու զօր հերթապահում են սահմանում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives