April 12, 2021

ՀՀ պատվիրակությունը մեկնել է Վլադիկավկազ

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պետական նախարար, առաջին փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանի գլխավորությամբ մեկնել է Վլադիկավկազ: Սա հայկական պատվիրակության հերթական այցելությունն էր Հյուսիսային Օսիա, որի ընթացքում բանակցություններ պետք է ընթանան հանրապետության ղեկավարության հետ` գազի մատակարարման հարցերը կարգավորելու համար: Հյուսիսային Օսիայի խորհրդարանին պետք է հանձնվի դիմում, որով խնդրվում է վերսկսել Վրաստանի տարածքով գազի մատակարարումը Հայաստանին: Նախատեսվում է նաև հայկական պատվիրակության անդամների ելույթը տեղական հեռուստատեսությամբ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives