May 16, 2021

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ հացի մատակարարման կարգավորման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր Խոսրով Հարությունյանը:

Ներկայացնելով հացամատակարարման ոլորտում հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը, վարչապետը նշեց, որ չնայած ճիգերի ամբողջ լարումով հանրապետություն է բերվում բավարար քանակությամբ հացահատիկ և ալյուր, որոնց ներմուծումը դեռ շարունակվում է (վաղը հանրապետություն կմտնի ևս 53 վագոն հացահատիկ), լարվածությունը չի թուլանում: Եվ սա այն դեպքում, երբ առկա է իրավիճակը շտկելու բոլոր պայմանները. կան անհրաժեշտ քանակությամբ հացահատիկ և ալյուր, գործարանները ունեն համապատասխան հզորություններ, առաքումը կազմակերպելու համար կան ավտոմեքենաներ:

Արվեց համապատասխան եզրակացություն. այն է՝ պարետի և մթերքի նախարարությունը և մասնավորապես հացի վարչությունը չեն տիրապետում իրադրությանը, ի վիճակի չեն նորմալացնել այն:

Հացի արտադրությունն ու առաքումը ձախողելու, վաճառքը պատշաճ ձևով չկազմակերպելու պատճառով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին պարենի և մթերումների նախարարի պաշտոնակատար Ռաֆայել Շահնազարյանը, նախարարության հացի վարչության պետ Միքայել Աբրահամյանը: Պարենի և մթերումների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին փոխնախարար Գրիգոր Սրապյանի վրա:

Հանձնարարվեց ներքին գործերի փոխնախարար Ռոման Կարապողոսյանին, փոխնախարար, Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ Սուրեն Աբրահամյանին՝ եռօրյա ժամկետում կարգավորել հացի առաքման և վաճառքի կարզմակերպումը՝ ապահովելով հացի փոխադրող մեքենաների ուղեկցում և օրինական վաճառքը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives