October 27, 2024

Հինգ զոհ և տասներեք վիրավոր Գորիսի շրջանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Օգոստոսի 18-ի երեկոյան Կոռնիձորի շրջակայքում շարունակվել են դիրքային մարտերը հայկական ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջև: Օգոստոսի 19-ի առավոտյան Լաչինի շրջանի հարավ-արևելյան սահմաննորում և Կուբաթլիի շրջանի տարածքներում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերից իրականացված ուժգին հրետակոծությունը Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի դիրքերից նախ տեղափոխվել է Կոռնիձոր գյուղ, ապա՝ ընգրկել Գորիսի գրեթե ողջ սահմանամերձ բնակավայրերը և Գորիս քաղաքը:

Ամբողջ օրվա ընթացքում Կոռնիձոր գյուղը հայտնվել է ադրբեջանական բանակի ուղիղ նշանառության տակ: Կան մեծ ավերվածություններ. 2 տուն հիմնովին քանդվել է, տասնյակից ավելի տներ և նրանց մերձակա շինությունները լուրջ վնասվել են: Հատուկ տիպի և «Գրադ» կայանքներից արձակված արկերի պայթյունների հետևանքով սահմանամերձ գյուղում արկերից մեկն ընկել է անձնական օգտագործման մի մեքենայի վրա: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: այնուհետև սկսվել է Գորիս քաղաքի, Տեղ, Խնձորեսկ, , Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Շինուհայր, Շուռնուխ գյուղերի ուժգին հրետակոծությունը: Ժամը 12.20-14.000-ը Կուբաթլիի տարածքից 10-ից ավելի հրանոթային արկ է արձակվել  Գորիս քաղաքի

Ուղղությամբ կարճատև դադարից հետո Գորիսը հեղեղվել է «Գրադ» կայանքներից արձակված արկերի պայթյուններով: Նույնպիսին էր իրավիճակը շրջանի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում: Կան զոհեր, վիրավորներ, ավերածություններ: Հակառակորդը թիրախ էր դարձրել նաև առայսօր պատերազմական գործողություններից հեռու համարվող Շինուհայր գյուղը: Հավանաբար նպատակը գյուղի շրջակայքում բարձր լարման էլեկտրական ենթակայանը շարքից հանելն էր: Տարբեր աղբյուրների համաձայն, դա հակառակորդին մասամբ հաջողվել է. վնասվել է էլեկտրական հանգույցները մեկը:

Օգոստոսի 19-ին Գորիս քաղաքի ու շրջանի ուժգին հրետակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 13 խաղաղ բնակիչ: Զոհվածների թվում են գործի բերումով Տեղ գյուղ ժամանած կոռնիձորցի ազատամարտիկ 36-ամյան Լևիկ Առաքելյանը և Տեղ գյուղում ժամանակավորապես հաստատված Մարտակերտի շրջանի Չափար գյուղից 26-ամյա Գառնիկ Սարգսյանը: Մեկական ծանր վիրավորներ կան Գորիսից և Տեղ գյուղից: Մեծ դժբախտություն է բաժին հասել Տեղ գյուղին. զոհված երեք խաղաղ բնակիչները Տեղ գյուղից են:

Ժամը 19.00-ի սահմաններում Գորիսում հարաբերական հանգիստ էր, իսկ Կոռնիձորի շրջակայքում շարունակվում էին թեժ մարտերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives