November 12, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի խորհրդարանի նախագահը հավաստիացնում է, որ Ղարաբաղին առնչվող գաղտնի բանակցություններում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է

Հայաստանի խորհրդարանի նախագահը հավաստիացնում է, որ Ղարաբաղին առնչվող գաղտնի բանակցություններում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

«Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս Հայաստանի խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը չի հերքել, որ վերջերս Մոսկվայում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի ու Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ։

Դրա հետ մեկտեղ Բ. Արարքցյանը հայտարարել է, որ այդ բանակցությունները ավելի շուտ խորհրդակցական բնույթ են կրում, եւ հավաստիացրել է, որ Հայաստանի դիրքորոշումը դուրս չի գալիս ՀՀ եւ ԼՂՀ Գերագույն խորհուրդների հաստատած պարտականությունների շրջանակից, որի համաձայն Հայաստանը երբեք չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը կարող է դիտվել որպես Ադրբեջանի մաս։ Իսկ հանդիպումների գաղտնի լինելը խորհրդարանի նախագահը բացատրել է այն բանով, որ անհրաժեշտ է արագացնել բանակցությունների ընթացքը, խուսափելով պաշտոնական արարողությունների սուր անկյուններից, (ինչպես,  օրինակ,  կողմերի կարգավիճակի որոշակիացումն է), որոնք խոչընդոտեցին Հռոմի բանակցությունների նորմալ ընթացքին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives