April 12, 2021

Հայաստանը աշխատում է մեծացնել գազի ծավալը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)

Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում Վրաստանի տարածքով հանրապետություն եկող գազի ծավալները այսօրվա 4.5մլն. խորանարդ մետրից մինչև օրական 7մլն. խորանարդ մետրի հասցնելու համար, հայտարարեց կառավարության մամլո ծառայության ղեկավարը երեկվա իր բրիֆինգում:

Այս պահին Վրաստան է մեկնել Հայաստանի էներգետիկայի փոխնախարարը, որը բանակցություններ է վարում վրաց իշխանությունների հետ գազի ծավալման մեծացման շուրջ: Մամլո ծառայության ղեկավարը նշեց, որ գազամուղի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մի քանի օր առաջ, հնարավորություն են տալիս մինչև 11մլն. Խոր.մետր օրական գազ ստանալու: Անդրադառնալով Ադրբեջանով Հայաստան մտնող գազամուղի բացման հարցին, մամլո ծառայության ղեկավարը հայտնեց, որ այն առայժմ օրակարգի վրա չի և կարող է քննարկել այն ժամանակ, երբ երկաթգծի ապաշրջափակումը իրականանա: Նա ընդգծեց, որ Հայաստանը չի կարողանում ձմռան համար գազ պահեստավորել, որովհետև տեխնիկական պատճառներով հանրապետությունը կարող է պահեստավորել միայն այն գազը, որը գալիս է Ադրբեջանով:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives