October 29, 2020

Կրկին հրետակոծվել է Կրասնոսելսկի շրջանը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

Հունվարի 7-ի երեկոյան ադրբեջանցի զինյալները հրասայլերից, «Գրադ» կայանքներից եւ ծանր հրետանուց հրթիռահրետակոծել են Հայաստանի Կրասնոսելսկ շրջկենտրոնը եւ շրջանի Վերին Ճամբարակ գյուղը։

Ինչպես Ա.Մ.–ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հրետակոծումը տեւել է գրեթե 1 ժամ։ Հայկական կողմի ձեռնարկած պատասխան քայլերը հակառակորդին ստիպել են դադարեցնել կրակը։ Մեր կողմից տուժածներ չկան։

Նույն օրը հակառակորդը գնդակոծել է ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղը եւ փորձել գրոհով վերցնել գյուղին հարակից Ղըզլղայա բարձունքը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives