June 22, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Կուսակցությունների հեղինակության անկման մեղավորը Հայաստանի իշխանություններն են

Կուսակցությունների հեղինակության անկման մեղավորը Հայաստանի իշխանություններն են

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)

Հայաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, խիստ ընկել է Հայաստանում գործող կուսակցությունների հեղինակությունը: Բնակչության 58,6 տոկոսը նշել է, որ չի վստահում գործող կուսակցություններից և ոչ մեկին:

Մեկնաբանելով հարցման արդյունքները, Հայաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ ՀՅԴ Կենտրոնական  Կոմիտեի անդամ Հրայր Կարապետյանը դրանում մեղադրեց իշխանություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները ի սկզբանե վարել են և այսօր էր վարում են կուսակցություններին վարկաբեկող քաղաքականություն: Ժողովուրդը ապաքաղաքականացվել է, որը նույնպես իշխանությունների քաղաքականության արդյունք է:

Հրայր Կարապետյանը շեշտեց, որ ներկա իշխանությունների մեղքով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանրագույն կացությունը հիմնական պատճառն է կուսակցությունների հեղինակության անկման: Նա ավելացրեց, որ ժողովուրդը չի վստահում կուսակցություններին, որովհետև նրանք չեն կարողանում ազդել սոցիալ-տնտեսական իրավիճակի լավացման վրա, ինչի հնարավորությունները կուսակցությունները չունեն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives