July 27, 2024

Կնուդսեն–Շևարդնաձե հանդիպումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Ռոլֆ Կնուդսենը օգոստոսի 17-ին նամակ է հղել Բուդրոս Ղալիին` առաջարկելով կոնֆլիկտի գոտի ուղարկել ևս 80 դիտորդ: Էդ. Շևարդնաձեի հետ կայացած հանդիպման ժամանակ նա հայտնել է նաև, որ խնդրել է վերոհիշյալ հարցը քննարկել հնարավորին կարճ ժամանակում:

Ռ. Կնուդսենը դրական է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը և ավելացրել, որ Միացյալ վերահսկիչ հանձնախումբը մանրամասնորեն քննելու է Աբխազիայից վրացիների բռնագաղթման փաստերը: Ռ. Կնուդսենը օգոստոսի 19-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ պետք է հանդիպի Բ. Պաստուխովի հետ:

«Սնարք»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives