November 13, 2024

Կճանաչենք Հայաստանի անկախությունը, եթե…

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ազգ, 3 ապրիլի, 1991թ., թիվ 14

Հայաստանում է գտնվում ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոդերիք Բրեյթվեյթը։ Երեկ, ապրիլի 2-ին նա հանդիպեց Հայաստանի Խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպումից հետո մեր թղթակից Գուրգեն Խաժակյանը երկու հարցով դիմեց դեսպանին։

Հարց. — Ի՞նչ եք կարծում, եթե Բրիտանական կամ եվրոպական ընկերակցության ձևով ԽՍՀՄ մի շարք հանրապետություններ միավորվեին ինչ-որ մի կոնֆեդերացիայի մեջ։

Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում։ Լուսանկարը՝ Մ. Շահբազյանի

Պատասխան. — Ինձ համար էլ դժվար է դատել այդ մասին, որովհետև առաջին հերթին դա իրենց՝ հանրապետությունների գործն է։ Մեր կառավարության դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ հետևյալն է. մենք կողմնակից ենք նորացված ու կամավոր ԽՍՀՄ-ի։ Կրկնում եմ՝ մնալ միության մեջ կամ դուրս գալ՝ հանրապետությունների գործն է, մեր գործը չէ։

Խոսելով ապագայի կառուցվածքի մասին, կարծում եմ, որ դա մի այլ միություն կլինի՝ Բրիտանական կամ Եվրոպական ընկերակցությունից տարբերվող։

Եվրոպայում մենք գնում ենք դեպի հարաբերությունների բացարձակապես նոր կառուցվածք. դա ոչ ֆեդերացիա, ոչ էլ կոնֆեդերացիա է լինելու, որովհետև մենք՝ անգլիացիներս, չենք նահանջի մեր ինքնիշխանությունից (սուվերենությունից), և կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպայի մյուս երկրները էլ նույնպես։ Ինչպես գիտեք, ընդհանուր շուկայի անդամների փոխհարաբերությունները շատ հստակ են, նրանք շատ կարգապահ են։ Գուցե դուք էլ գաք դրան, բայց մի այլ ճանապարհով։ Հիմա շատ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այդպիսի միության կառուցվածքը։ Ապագան ցույց կտա։

Հ. — Ո՞ր դեպքում Մեծ Բրիտանիան կճանաչի Հայաստանի անկախությունը։

Պ. — Եթե գործնականում Հայաստանը, և ոչ միայն Հայաստանը, ինքնուրույն լինի, ապա մենք հավանաբար կճանաչենք այն, ինչպես անկախության ձգտող աշխարհի բոլոր ժողովուրդների։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives