September 28, 2020

Կայացան հայ–ադրբեջանական բանակցություններ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)

Օգոստոսի 20-ին, ժամը 16:30-ին, Նախիջեւանի տարածքում, թիվ մեկ ուղեկալում, հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի պատվիրակությունները։ Հանդիպման արդյունքների մասին երեկ լրագրողներին տեղյակ պահվեց ՀՀ կաոավարությունամ կայացած մամլո ասուլիսում։

Պետական նախարար Չիֆթալարյանը, որը գլխավորում էր հայկական պատվիրակությունը, հաղորդել է, որ մինչեւ ուշ երեկո տեւած բանակցությունների ընթացքում, քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության խնդիրը։ Երկու կողմերը ստորագրել են մի փաստաթուղթ, որով Հայաստանը պարտավորվում է իր տարածքով թաց թողնել Ադրբեջանից Նախիջեւան ուղարկվող էլեկտրականությունը, իսկ Ադրբեջանը՝  դադարեցնել Իջևանի, Կապանի եւ Մեղրու երկաթուղիների շրջափակումը։

Պրն Չիֆթալարյանը նշեց, որ ըստ պայմանավորավծության, որոշ վերականգնման աշխատանքից հետո, օգոստոսի 28-ից կսկսի գործել Մեղրու երկաթուղին, իսկ սեպտեմբերի 1-ից՝  Իջեւանի հատվածը։

Կողմերը համաձայնության եկան Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում կրակը դադարեցնելու հարցի շուրջ, որը հնարավորություն կտա բնակչությանը՝ զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով։

Բանակցություններին մասնակցել են Նախիջեւանի առաջին փոխվարչապետը, Ադրբեջանի Նախարարների խորհրդի պատասխանատուն, երկու կողմերի տրանսպորտի և էներգետիկայի նախարարները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives