September 26, 2020

Լուրեր. 30 մարտի 1991թ.

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 30 մարտի, 1991թ., թիվ 13

Գյուղը հառնում է փլատակներից

Սպիտակի շրջանի Խնկոյան գյուղը վերականգնում են Պենզայի մարզից օգնության եկած շինարարները։ Նրանց հետ աշխատում են նաև հայեր։ Արդեն շահագործման է հանձնվել գյուղի դպրոցը։ Ապրիլ ամսին մանուկների առաջ իր դռները կբացի նորակառույց մանկապարտեզը։ Շուտով կավարտվի նաև 160 տեղանոց դահլիճ ունեցող մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքը։ Այնտեղ կտեղավորվի Խնկո-Ապոր տուն-թանգարանը, խաղասենյակներ, գրադարան։ Այս տարի կավարտվի գյուղի լրիվ վերականգնումը։ Մնում է կառուցել ընդամենը 27 բնակելի տուն, որից 17-ի հիմքերն արդեն դրված են։ Գյուղը հառնում է փլատակներից։

Թունելի ավարտին մնում է 80 մետր

Սպիտակ-Կումայրի մայրուղու հյուսիս-արևմտյան մասում հորանցվում է ճանապարհային թունել, որի շահագործումով հնարավոր կդառնա շրջանցել վտանգավոր շրջադարձերն ու երկաթուղային գետանցը։ Թունելի երկարությունը կլինի 876 մետր։ Այն կունենա 8.5 մետ լայնություն հետիոտնի անցումով։ Երևանի մետրոպոլիտենի թիվ 43 թունելային ջոկատն արդեն հորանցել է 220մ։ 1987թ. սկսած այդ դժվարին աշխատանքը ավելի կձգձգվեր, եթե 1989թ. օգնության ձեռք չմեկներ Վրաստանի «Անդրթունել» վարչության թիվ 23 թունելային ջոկատը, որն աշխատում է թունելի արևելյան մասում։ Նրանց շնորհիվ էր, որ հորանցման ավարտին մնում է 80 մ.։ Թունելը շահագործման կհանձնվի այս տարի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives