June 18, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «ԼՂ Հանրապետությունը պետք է վարի խելամիտ քաղաքականություն»

«ԼՂ Հանրապետությունը պետք է վարի խելամիտ քաղաքականություն»

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193)

(ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածու Գ.Պետրոսյանի ելույթից)

Նախընտրական ելույթի սկզբում, անդրադառնալով պատգամավոր Հ.Խաչատրյանի այն պնդմանը, թե յուրաքանչյուր թեկնածու պետք է հավաստի, որ ինքը հանդես չի գալու որեւէ կուսակցության անունից, կամ էլ պետք է հրաժարվի կուսակցությունից եւ գործի հանուն պետության շահերի, ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածու Գ. Պետրոսյանը ասաց. «Անկախ այն բանից, որ ես ՀՅ Դաշնակցության անդամ եմ ամ՛ենուր աետք է ներկայացնեմ ԼՂՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ ժողովրդի շահերը։ Ինչ վերաբերում է կուսակցության մեջ մնալ-չմնալու հարցին, ապա կասեմ, որ ես որդեգրել եմ ՀՅԴ գաղափարական սկզբունքները եւ գտնում եմ, որ Դաշնակցության ծրագրի մեջ պարունակվող հիմնադրույթները ավելի են համապատասխանում հայ ժողովրդի արմատական շահերին»։

Անցնելով իր ծրագրի շարադրմանը, Գ. Պետրոսյանը մասնավորապես ասաց.

«Իմ կարծիքով խորհրդարանի նախագահը պետք է զբաղվի միայն քաղաքականությամբ, որովհետեւ այն, ինչ կատարվում է հանրապետության տարածքում, լինի դա ռազմական, քաղաքական, թե տնտեսական բնագավառում, սերտորեն կապված է մեծ քաղաքականության հետ։ Տարածաշրջանում ստեղծված այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի հիմնական ելակետը, որի վրա հենվելով պետք է կառուցենք մեր քաղաքականությունը, պետության վերահսկվող փլուզումն է։ Մեր ներքին քաղաքականության մեջ կա երկու հիմնական ուղղություն. առաջինը պետական շինարարության հարցն է, որը պետք է հիշված լինի ժողովրդավարական սկզբունքների վրա, երկրորդը՝ ԼՂՀ մեջ մտնող շրջաններին պետք է տրվեն ինքնուրույն տնտեսական զարգացման հնարավորություններ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս ասել, որ ԼՂՀ անկախության հռչակումը բնականոն հետևանք է ազգային հանրապետությունների առաջացման, և այդ հողի վրա ծագած ազգամիջյան հակամարտությունը պետք է դիտարկել որպես անկախության հռչակման հետևանք:

Մեր ունեցած բոլոր միջոցներով պետք է պաշտպանենք ԼՂՀ պետականությունը, նախ ամրապնդենք մերն պաշտպանունակությունը, երկրորդ` արժանանանք միջազհային ճանաչման: Ներկայումս ԼՂՀ հարցը շահարկում են շատ երկրներ և այն դարձել է դիվանագիտական խաղերի միջոց: Լավատեղյակ լինելով այդ ամենին` մենք պետք է վարենք ճկուն դիվանագիտություն և հասնենք հնարավորին չափ շատ հաջողությունների: ԼՂՀ քաղաքական, պետական և ռազմական կառուցվածքների ստեղծումը, պետությանը բնորոշ հատկանիշների` զինանշանի, դրոշի և օրհներգի ընդունումը մեզ թույլ կտա ինքնուրույն դուրս գալ միջազգային ասպարեզ:

Այս առումով, մենք պետք է ամենասերտ հարաբերություններ ունենանք Մայր Հայաստանի հետ: Աչցախը, փաստորեն, հիմա պատերազմական վիճակում է, և անհրաժեշտ ու պաչտադիր է Հայաստանի ու Սփյուռքի մեր եղբայրների օգնությունը` հանրապետության անկախությունը ամրապնդելու և ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives