February 27, 2021

ԼՂՀ-ում հացահատիկի բերքահավաք է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)

Արցախում, ծայրահեղ դժվարին պայմաններում, 1970 տոննա հացահատիկի բերք է հավաքվել: 1270 հեկտարի վրա արդեն ավարտվել է հունձը: Բացի Մարտակերտի եւ Շուշիի շրջաններից, մյուս վայրերում շարունակվում է հացահատիկի բերքահավաքը:

Հացահատիկի միջին բերքատվությունը, որը կազմում է 15 ցենտներ, զգալիորեն զիջում է նախորդ տարիներին ձեռք բերված հաջողություններին, այնուամենայնիվ  հուսադրող է այն առումով, որ արցածցին այս տարի կունենա իր հացը:

Նշենք նաեւ, որ Ասկերանի, Մարտունու եւ Հադրութի սահմանամերձ տասնյակ հեկտար ցորենի ու գարու արտեր, ադրբեջանցիների կողմից հրդեհվել են, իսկ անընդհատ հրետակոծվող գոտիներում անհնար է դարձել բերաքահավաքի աշխատանքների կազմակերպումը:

Սահմանամերձ գոտու դաշտերի մի զգալի մասը, ենթարկվելով մշտական հարձակումների, ինչպես Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Աշան գյուղերում, եւս չհնձված են մնացել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives