July 27, 2024

ԼՂՀ ԳԽ պատվիրակությունը վերադարձավ Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)

Հուլիսի 26-ին  Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հանդիպումից հետո, Ստեփանակերտ է ժամանել ԼՂՀ ԳԽ նախագահության պատվիրակությունը՝ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանի գլխավորությամբ նախագահի գլխավորությամբ:

ԼՂՀ ԳԽ պատվիրակությունը Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, խորհրդարանի եւ կառավարության անդամների, ինչպես նաեւ «Ազգային դաշինք» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ:

Երկու հանրապետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի հարցեր:

ԼՂՀ ԳԽ պաշտոնակատար Գ. Պետրոսյանը հույս է հայտնել, թե նման հանդիպումներ առաջիկայում էլ կկայանան, եւ կմշակվի Արցախի հիմնահարցի լուծմանն ուղղված մի միասնական ծրագիր:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives