July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը ընդունեց ՀՀ փոխվարչապետին

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը ընդունեց ՀՀ փոխվարչապետին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Օգոստոսի 19-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Պետրոսյանը ընդունել է նախօրյակին աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած  ՀՀ փոխվարչապետին Հրանտ Բագրատյանին:

Ըստ ԼՂՀ ԳԽ մամլո ծառայության, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների միջև քաղաքական, տնտեսական և այլ փոխհարաբերություններ:

ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գ. Բաղդասարյանի տեղեկատվության համաձայն, հանդիպումը անցել է բարեկամական և փոխհամաձայնության մթնոլորտում: Նշենք, որ Ստեփանակերտում գտնվելու ընթացքում Հրանտ Բագրատյանը ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի հետ ուսումնասիրել է մի շարք կարևոր հարցեր, որոնց բովանդակության մասին չի հայտնվում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives