May 16, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂԻՄ-ի գործկոմների ղեկավարների հայտարարությունը հանրաքվե անցկացնելու անհնարինության մասին

ԼՂԻՄ-ի գործկոմների ղեկավարների հայտարարությունը հանրաքվե անցկացնելու անհնարինության մասին

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 13 մարտի, 1991թ., թիվ 8

ԼՂԻՄ-ի մարզային, շրջանային ու քաղաքային 6 խորհուրդներից 5-ի նախագահները հայտարարել են, թե մարտի 17-ի հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա խափանվում է։ Մարտի 12-ին ընդունված որոշման մեջ դա հիմնավորվում է այն բանով, որ միութենական մարմինները չեն վճռել ինքնավար մարզի իշխանությունների սահմանադրական լիազորությունները ճանաչելու հարցը։

Հայտարարության հեղինակները գտնում են, որ Խ. Միությունը պահպանելու հարցով ԼՂԻՄ-ի բնակչության կարծիքին անդրադառնալ կարելի է միայն մարզի խորհրդային իշխանությունների լիազորությունները ճանաչելուց հետո։ Հայտարարության տակ չկա առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Շուշիի շրջանի գործկոմի նախագահի ստորագրությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives