July 27, 2024

«Իրանը չի կարող անտարբեր մնալ»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Ըստ Բաքվի ռադիոյի հաղորդման, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում բանակցություններ է վարել տարածաշրջանին վերաբերող հարցերի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների շուրջ։

Բանակցությունների ընթացքում նա մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես դատապարտել է պետությունների տարածքային ամբողջականության դեմ բոլոր կարգի ոտնձգությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ։ Իրանը իր անկախ քաղաքականությունից ելնելով՝ չեզոք դիրք է ունեցել հնգամյա ղարաբաղյան պատերազմի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընդհարումների նկատմամբ, եւ մինչեւ օրս Իրանի կողմից արված քայլերը ուղղված են եղել անմեղ քաղաքացիների եղեռնի դեմ, չնայած ծայրահեղականորեն տրամադրված եւ անպատասխանատու տարրերը ի չիք են դերձել այդ ուղղությամբ բոլոր ջանքերի արդյունքները։ Սակայն Ղարաբաղի ինքնավարության իրավունքի համար պայքարը վերածվել է ադրբեջանական տարածքների նկատմամբ ագրեսիայի։ Այժմ Իրանը,չնայած իր չեզոք դիրքին, չի կարող անտարբեր մնալ»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives