July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Իրականացվում է սահմանամերձ տարածքներն ամայացնելու ծրագիր

Իրականացվում է սահմանամերձ տարածքներն ամայացնելու ծրագիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Ինչպես հաղորդեցին Իջևանի Բերքաբեր գյուղի ինքնապաշտպանական շտաբից, երեկ առավոտյան Փայտասարի փեշերից մի խումբ Ադրբեջանցի զինյալներ, խախտելով հանրապետության սահմանը, ավտոմատներից և ականանետերից կրակ են բացել դաշտում աշխատող գյուղացիների վրա: Գնդակոծության հետևանքով մեկը վիրավորվել է, որը հիվանդանոցում մահացել է:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն շարքից հանվել է գյուղին պատկանող հակավորող 2 տրակտոր և մեկ բեռնատար մեքենա: Ադրբեջանցիները հրկիզել են դեղձի, ծիրանի տասնյակ այգիներ, ինչպես նաև տասնյակ հեկտար խոտհարք և արոտավայր: Ժամը 16-ի դրությամբ դաշտերն այրվում էին:

Ըստ երևույթին Իջևանի շրջանում որևէ տարածք գրավելը չի մտնում ադրբեջանցիների պլանների մեջ: Այդ իսկ պատճառով նրանք այստեղ այլ ծրագիր են իրականացնում. Խանգարում են բերքահավաքը, ոչնչացնում  գյուղատնտեսական մեխանիզմները, այրում ու ավիրում դաշտերը, այգիները ու տները և անտանելի պայմաններ ստեղծելով՝ մարդկանց ստիպում հեռանալ սահմանամերձ տարածքից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives