September 25, 2020
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Ի՞նչ է պանիսլամիզմը և ի՞նչ է պանթուրքիզմը

Ի՞նչ է պանիսլամիզմը և ի՞նչ է պանթուրքիզմը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Մեր սահմանադրական շարժման հակառակորդները ցանկանում են, որ «սիմետրիայի» համար Հայաստանում ևս ընդհարում տեղի ունենա հայերի և ադրբեջանցիների միջև: Դա հնարավորություն կտար այս շարժումը ներկայացնել որպես ընդհարում երկու բարբարոս ազգերի միջև և ոչ իբրև դեմոկրատական, սահմանադրական շարժում:

Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին հակադրելու համար հաճախ օգտագործում են պանիսլամիզմ և պանթուրքիզմ հասկացությունները:

Ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները, սկսած 1920-ական թվականներից, զգալիորեն կտրվեցին համաշխարհային քաղաքական մտքի զարգացումից: Մինչդեռ պանիսլամիզմ և պանթուրքիզմ գաղափարներն այն ժամանակներից ի վեր շատ են փոխվել և այժմ նոր իմաստ ու բնույթ ունեն:

Պանիսլամիզմը նախապես եղել է վերազգային կրոնաքաղաքական շարժում՝ ուղղված այլակրոն ժողովուրդների դեմ: Հետագայում պանիսլամիզմը տրոհվեց, և տարբեր պետություններ սկսեցին օգտագործել այն իրենց քաղաքական նպատակների համար: Ներկայումս պանիսլամիզմն ուղղված չէ ոչ մահմեդական որևէ ժողովրդի դեմ, այն մի հոսանք է, որի նպատակն է միավորել իսլամական երկրներին՝ ի հակադրություն Արևմուտքի տնտեսական և մշակութային ներխուժման: Բայց իսլամական երկրների ազգային և պետական շահերն ու հակասությունները մեր օրերում ավելի մեծ դեր են խաղում, քան նրանց միավորմանը ձգտող կրոնական գաղափարախոսությունը: Հենց այդ պատճառով էլ իսլամական երկրները հաճախ դաշնակցում են Արևմուտքի կամ Արևելքի երկրների հետ:

Պանթուրքիզմի նպատակն է եղել մի պետության մեջ միավորել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Բալկաններ: Դա չհաջողվեց ինչպես XIX դարի վերջին, այնպես էլ XX դարի սկզբին: Այժմ այդ խնդիրն առավել ևս անլուծելի է: Այդ պատճառով պանթուրքիզմը, կորցնելով իր նախկին քաղաքական ուժը, ունենալով փոքր քաղաքական կշիռ, պահպանվել է որպես մշակութային, պատմագիտական, լեզվական, կրոնական, էթնիկական ընդհանրության գաղափար: Երբեմն էլ թուրքալեզու ժողովուրդների տնտեսական, սոցիալական դժգոհությունները հանգեցնում են պանթուրքիզմի գաղափարական առանձին բռնկումների, որոնք երկարատև քաղաքական շարժում չեն դառնում:

Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ թե՛ պանիսլամիզմը և թե՛ պանթուրքիզմն՝ իրենց այսօրվա վիճակով սկզբունքորեն բնավ ուղղված չեն հայության դեմ: Բավական է նշել, որ հարյուր հազարավոր հայեր ապրում են իսլամական երկրներում՝ պահպանելով իրենց ազգային դեմքը, դպրոցը, թերթը, եկեղեցին:

«Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե, 1988թ., մարտի 22
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives