December 3, 2024

Թուրքիային առաջարկվել է կնքել երեք համաձայնագիր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

Հունիսի 25-ին Թուրքիայում տեղի կունենա սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովի նիստ, որին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Այն հավանաբար կգլխավորի ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը։ Համաժողովին ՀՀ նախագահի մասնակցության դեպքում նա հատուկ հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի՝ Թուրքիային առաջարկած երեք համաձայնագրերի ստորագրման հետ առնչվող հարցեր։

Այդ մասին հունիսի 4-ին Իզմիրում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելը հայտնել էր ՀՀ փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Հ. Բագրատյանին։ Վերջինս Ս. Դեմիրելին էր հանձնել այդ համաձայնագրերի տեքստերը պարունակող ՀՀ նախագահի նամակը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխհարաբերությունները զարգացնելու նպատակով Լ. Տեր-Պետրոսյանը Թուրքիայի վարչապետին առաջարկել էր ստորագրել առեւտրատնտեսական, սահմանամերձ առեւտրի եւ օդային տարածքների օգտագործման համաձայնագրեր։ Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել նաեւ, որ միջազգային տնտեսական համագումարին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնած Հ. Բագրատյանին Ս. Դեմիրելը հայտնել է, որ Թուրքիայի կողմից համաձայնագրերը ստորագրելուն խոչընդոտում են որոշ տեխնիկական դժվարություններ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են բանակցություններ երկու երկրների ներկայացուցիչների միջեւ։ Նա հույս է հայտնել, որ ՀՀ նախագահի հետ իր հնարավոր հանդիպումից հետո այդ համաձայնագիրի ստորագրման հավանականությունը կբարձրանա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա նույն հանդիպման ընթացքում հայտնել է, որ այդ փոխհարաբերությունների զարգացմանը զգալի վնաս է հասցնում հայ–ադրբեջանական հակամարտությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives