January 20, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում

Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)

Հունվարի 16-ին Մոսկվայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Պիեռ Ռիտերին, որը Հայաստանում է գտնվում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ խորհրդակցություններ վարելու նպատակով, ընդունեց Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Մոտ 30 րոպե տևողությամբ ջերմ ու անկաշկադ զրույցի ընթացքում խորհրդարանի նախագահը դեսպանին ծանոթացրեց հանրապետության առջև ծառացած հիմնահարցերին, մասնավորապես նշելով, որ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներից զատ, լուրջ դժվարություններ կան նաև օրինաստեղծ աշխատանքում:

Դա բացատրվեց ինչպես իրավական հասարակարգին բնորոշ օրենսդրական դաշտի բացակայությամբ, այնպես էլ համապատասխան, մասնավորապես` միջազգային իրավունքի մասնագետների պակասով, որը փորձ է արվում լրացնել տարբեր երկրների հետ միջխորհրդարանական սերտ կապեր հաստատելու ճանապարհով: Ցանկություն հայտնվեց նման համագործակցություն սկսել հատկապես կյանքի տարբեր ոլորտներում հարուստ փորձ ու ավանդույթներ ունեցող Շվեյցարիայի հետ:

Երախտագիտություն հայտնելով Երևանում իրեն ցույց տրված ջերմ ընդունելության համար, դեսպան Ռիտերը շեշտեց, որ վճռականորեն ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության հետ ամենաանմիջական հարաբերությունների համար կան բոլոր նախադրյալները և վստահեցրեց, որ մի շարք բնագավառներում` բանկային համակարգի կատարելագործման, գյուղատնտեսության զարգացման և այլն, հնարավոր է անհապաղ համագործակցել:

Նա պատրաստակամություն հայտնեց նաև ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանների միջև գործնական շփումներին:

Վերջում պ. Ժան-Պիեռ Ռիտերը գոհունակությամբ նշեց, որ հույս ունի արդեն գարնանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից ստանալ նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հավատարմագիրը:

(Գերագույն խորհրդի մամուլի կենտրոն)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives