July 27, 2024

Երկրորդ հանդիպումը Նախիջևանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)

Հայ-ադրբեջանական բանակցությունները՝ երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների փոխնախագահների մակարդակով, որ նախորդ շաբաթ ընդհատվել էին Ղուբաթլի-Կապան հատվածում տեղի ունեցած միջադեպի պատճառով վերսկսվեցին ս.թ. հոկտեմբերի 12-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակ ավանի մոտ:

Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարների, էներգետիկայի ճյուղի ղեկավարների, էներգետիկայի ճյուղի ներկայացուցիչների Մոսկվայում և Թբիլիսիում կայացած աշխատանքային քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածություններն էլ կանխորոշեցին բանակցությունների այս փուլի հիմնական օրակարգը:

Գլխավորապես քննության առնվեցին Մեղրի-Նախիջևան և Աղստաֆա-Իջևան ուղղություններով բեռնափոխադրումները վերսկսելու կոնկրետ ժամկետներին և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստանի և Նախիջևանի գազամատակարարումը համապատասխան քվոտաներով վերականգնելուն առնչվող հարցեր: Վերջինիս հետ համալիր քննարկվեցին Հայաստանի տարածքով Նախիջևանի գազամատակարարումը համապատասխան քվոտաներով վերականգնելուն առնչվող հարցերը: Վերջինիս հետ համալիր քննարկվեց Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության էլեկտրաէներգիայի հոսքը վերսկսելու խնդիրը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շաբաթվա ընթացքում Մեղրու շրջանում կազմակերպել տեղի, ինչպես նաև Զանգելանի և Օրդուբադի շրջանների ղեկավարների, երկու հանրապետությունների պաշտպանության նախարարությունների և երկաթուղիների ներկայացուցիչների հանդիպում, քննարկելու, մասնավորապես, այդ հատվածում գնացքների անվտանգ երթևեկության ապահովմանը վերաբերվող գործնական հարցեր:

Նշված հիմնահարցերի շուրջ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյանը և Ադրբեջանի ԳԽ նախագահի տեղակալ Աֆիադդին Ջալիլովը ստորագրեցին արձանագրություն, որտեղ ի թիվս այլ հարցերի, սահմանվում են նաև գնացքների երթևեկության և էլեկտրամատակարարման վերականգնման կոնկրետ ժամկետները: Պատվիրակությունների փոխադարձ հայտարարությամբ փաստաթղթում արձանագրվեց նաև սկսած գործի դրական նշանակությունը և այն խորացնելու կարևորությունը:

Հաջորդ հանդիպման տեղի և ժամկետի վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives