October 16, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Եղբայրական» Վրաստանը արգելափակում է գազի մուտքը Հայաստան

«Եղբայրական» Վրաստանը արգելափակում է գազի մուտքը Հայաստան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351)

«Վրացական ղեկավարությունը խախտում է Հայաստանին գազի անհրաժեշտ նվազագույն քանակը բաց թողնելու անցյալում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Չնայած այն բանին, որ հատկապես Հայաստանի կառավարության ջանքերով է մեծացել Անդրկովկասին մատակարարվող գազի քանակը, սակայն հանրապետությունը նախատեսված չափերից մոտ 4 անգամ պակաս երկնագույն վառելիք է ստանում». այս հայտարարությունը «Սնարքի» թղթակցի հետ զրույցում արել է Հայաստանի կառավարության մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Մանոյանը:

Այս ձմռանը Հայաստանի բնակչությանը միայն գազ է տրվել միայն ամանորյա երկու օրերին, չնայած գիշերները հանրապետությունում ջերմաստիճանը իջնում է -15-ից՝ Երևանում և -25-ից՝ աղետի գոտում: Դիտորդները նշում են, որ Հայաստանի պաշտոնական շրջանակները առ այսօր ձեռնպահ են մնացել վրացական իշխանություններին ուղղակի քննադատության ենթարկելուց՝ վախենալով ավելի վատթարացնել վիճակը:

Հարկ է նշել, որ զանգվածային լրատվության միջոցներում և հայ հասարակության լայն շրջանակներում երբեք այսքան ուժեղի չի եղել բացասական վերաբերմունքը բարեկամական Վրաստանի դեմ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives