March 4, 2021

Դատապարտում են Հայաստանի նախագահի դիմումը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը խստորեն դատապարտել է կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներին ուղղված Հայաստանի նախագահի դիմումը։ Ըստ «Ինտերֆաքսի», մամլո ծառայության հայտարարության մեջ ասված է, որ այդ դիմումը վկայում է «ուրիշի տարածքների համար ձախողման դատապարտված իր պայքարը միջազգայնացնելու, սահմանակից պետություններին հակամարտության մեջ ներքաշելու Հայաստանի ղեկավարության անպատասխանատու ձգտման մասին»։

Մամլո ծառայությունը հայտարարել է, որ Ադրբեջանին ագրեսիայի համար մեղադրելու Հայաստանի փորձը սադրիչ բնույթ է կրում եւ հակամարտության աշխարհագրությանն ու մասշտաբներն ընդլայնելու նպատակ է հետապնդում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives