December 5, 2024

Գնդակոծվել է հայկական ուղղաթիռը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 15 փետրվարի, 1992թ.

Փետրվարի 13-ին ադրբեջանական զինված ուժերը Ստեփանակերտի և շրջակայքի բնակչության համար ալյուր փոխադրող ՄԻ-8 ծանր ուղղաթիռը ոչնչացնելու անհաջող փորձ են կատարել: Երկու անգամ` Ստեփանակերտի մարզադաշտում վայրէջքի ժամանակև օդ բարձրանալու պահին, Շուշիի ու Ջանհասանի բարձունքներից ուղղաթիռի վրա է արձակվել 12-ական հրթիռ ու արկ:

Արկերից երկուսը պայթել են ուղղաթիռից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Բարեբախտաբար ուղղաթիռը, որի մեջ գտնվում էին ծանր հիվանդներ, մեծամասամբ կանայք ու երեխաներ, անվնաս օդ է բարձրացել և թռել Երևան: Սակայն ուղղաթիռի վրա արձակված հրթիռների և արկերի մեծ մասն ընկել է Ստեփանակերտի ամենախիտ բնակեցված թաղամասերի վրա` ավերելով 9 բնակելի տուն և 6 այլ շինություն: Արկերի բեկորներից վիրավորվել և մահացել են երկու կին` Ֆլորա Խաչատրյանը և Վիկտորյա Զաքարյանը:

Մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչություն և ապրանքներ տեղափոխող ուղղաթիռի գնդակոծությունը` թռիչքների ղեկավարը այն բնութագրել է որպես բարբարոսություն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives