June 22, 2021

Բրիֆինգ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Արամ Աբրահամյանի բրիֆինգը: Նա լրագրողներին տեղեկացրեց ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցածը և սպասվելիք իրադարձությունների մասին, անդրադարձավ Սոչիի պայմանագրին, զինադադարի ընթացքին, բերեց դրա խախտման բազմաթիվ օրինակներ: Շոշափվեցին Ռուսաստանի վարչապետ Եգոր Գայդարի Հայաստան կատարած այցելության, ստորագրված պայմանագրի հետ առնչվող հարցերին:

Լրագրողները տեղեկացան Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետին Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի հետ հնարավոր հանդիպման մասին: Նախ, Հայաստանի նախագահը նման հրավեր չի ստացել և երկրորդ՝ այդպիսի հանդիպում կարող է միայն տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փաստացի զինադադարների պայմաններում:

Խոսք գնաց նաև Կրասնոդարի երկրամասում Հայաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ տեղի հայ համայնքի՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հղած դիմումի մասին: Շոշափվեցին նաև այլ հարցեր: Արամ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives