October 29, 2020

Բլեյանի «անկեղծ պոռթկումը»

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

Երեկ քաղխորհրդի նիստերի դահլիճում կայացած ասուլիսում Աշոտ Բլեյանը դեկտեմբերի 10-ին Զանգելանի շրջանի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունները գնահատել է որպես ՀՀ իշխանությունների արկածախնդրություն, որն ընդարձակեց պատերազմի աշխարհագրությունը, Ադրբեջանին հակահարձակման առիթ տվեց, բազմաթիվ անմեղ զոհերի,  ավերածությունների պատճառ դարձավ։

Ըստ Բլեյանի, ռազմատենչության եւ չմտածված գործողությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Պրն Բլեյանը լրագրողներին ներկայացրեց սահմանամերձ շրջաններ կատարած իր այցելությունից, հանդիպումներից ստացած տպավորությունները, տեղեկացնելով, որ մտադիր է շարունակել իր շրջագայությունները։

Այնուհետեւ Բլեյանը մի անակնկալ մատուցեց ներկաներին, «անկեղծ պոռթկման» պահին խոստովանելով,  որ ինքը Բաքվում չի եղել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives