March 9, 2021

Բիշքեկի գագաթնաժողովում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546)

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում հռչակագիր է ստորագրվել,  Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու մասին: Հայաստանի կողմից հռչակագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Արման Կիրակոսյանը, Թուրքմենստանի կողմից՝ արտգործնախարար Հալքբերդի Աթաևը: Ստորագրվել է նաև երկու հանրապետությունների արտգործնախարարությունների միջև՝ համագործակցության մասին:

Հոկտեմբերի 9-ին ժամը 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքն սկսեց ԱՊՀ երկրների գագաթնաժողովը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Գագաթնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:

Գագաթնաժողովը սկսվել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների համատեղ նիստով, որի ընթացքում ճշտվել է օրակարգը, մասնավորապես տաջիկների խնդրանքով օրակարգից հանվել է Տաջիկստանում իրավիճակի քննարկման հարցը:

Նիստի ընթացքում քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱՊՀ երկրների կանոնադրության նախագիծը: Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել խորհրդակցական տնտեսական աշխատանքային հանձնաժողով, ինչպես նաև միջպետական բանկ: Քննարկվել են տնտեսական դատարան ստեղծելու, ԱՊՀ-ի երկրների սահմանների համատեղ պաշտպանության և անվտանգության պահպանման, համատեղ սեփականության նկատմամբ իրավունքի կարգավորման հարցերը: Նիստում քննարկվել է նաև  համատեղ դրամական համակարգ ստեղծելու հարցը: Անցել է Ռուսաստանի առաջարկած տարբերակը, այն է՝ ստեղծել միջպետական բանկ, որը կկարգավորի ռուբլու գոտում էմիսիաների և վարկերի հետ կապված խնդիրները:

Նախնական որոշում է ընդունվել միջպետական հեռուստառադիոկոմիտե ստեղծելու մասին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives