July 27, 2024

Բանակցություններ ադրբեջանական նավթատարի շուրջ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

Ադրբեջանում և Ղազախստանում արտադրվող նավթից առավելագույն շահ ստանալու հա­մար Թուրքիայի իշխանություննե­րը հրավիրել ես ադրբեջանական նավթատարը կառուցելու ծրագրին մասնակցող կողմերի համագումար։ Թուրքիայի պետական նավթարդ­յունաբերական ընկերության նա­խագահը հայտարարել է, որ Թուր­քիայի կառավարությունը հնարա­վորություն ունի երաշխավորելու Թուրքիայով անցնող ցանկացած նավթատարի անվտանգությունը։ «Թուրքիան չի վախենում և տեղի չի տա Քրդական բանվորական կուսակցության և կամ Հայաստա­նի ազատագրության հայ գաղտնի բանակի հայտարարություննե­րին»,– ասել Է նա։

Հայտնենք, որ նավթատարը անցնելու է քրդական շրջաններով, իսկ Գաղտնի բանակը Բեյրութում հայտարարել է, որ նավթատարը կառուցելու աշխատանքների առջև խոչընդոտ կհանդիսանա քանի դեռ չի լուծվել Հայկական հարցը։ 1,4 մլդ դոլար արժողությամբ նավթատարը կարող է ազդել Իրանով, Նախիջևանով կամ Վրաստանով։ Հակառակ նրան, որ Ադրբեջանը նախընտրում է Իրանի տարածքը, Արևմայան պետությունները ցանկանում են նավթա­տարը անցկացնել Վրաստանով զգուշանալով Իրանին պարտադր­ված Միացյալ Նահանգների տեսական պատժամիջոցներից։ Նավթատարի Հայաստանով անց­նելու ծրագիրը առայժմ մի կողմ Է թողնված՝ Արցախի հակամար­տության պատճառով։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives