December 6, 2024

Արհեստական պետության հերթական ցնցումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 օգոստոսի, 1993թ., թիվ 155 (496)

Ադրբեջանի արհեստականորեն ստեղծված մինի կայսրությունը նոր ցնցումներ է ապրում

Ինչպես հաղորդել են արեւմտյան լրատվական գործակալությունները, Ադրբեջանի հարավային 7 շրջաններում իշխանությունը գրավել է Ա.Գումբատովը, հայտարարելով Մուղանի Թալիշական Հանրապետության ստեղծման մասին։ Նրա կողմնակիցները պատանդ են վերցրել ու բռնությունների ենթարկել տեղական իշխանությունների ղեկավարներին եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հանրապետության ՆԳ նախարարն ու գլխավոր դատախազը հաստատել են այս տեղեկությունը։

Լրատվական գործակալությունները հաղորդում են նաեւ, որ Գումբատովի տրամադրության տակ են գտնվում զրահատեխնիկայով զինված շուրջ 3000 գրոհայիններ։ Գումբատովը պահանջել է Հ. Ալիեւի հրաժարականը եւ որպես նախագահ առաջարկել Ա. Մութալիբովին։ Ադրբեջանի վարչապետ Ա. Հուսեյնովին հանձնարարվել է 3 օրվա ընթացքում հարավային շրջաններում վերականգնել Ադրբեջանի օրինական իշխանությունները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives