July 27, 2024

ԱՊՀ- ն ռազմական միջամտություն չի նախատեսում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

ԱՊՀ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքներին, առաջին հերթին, մինչեւ Անկախ Պետությունների Հանրակցության կողմից որեւէ ռազմական զործողության հնարավոր ծրագրումը, հարկավոր է անդրադառնալ քաղաքական միջոցներով։

ԱՊՀ զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Մանիլովը ընդգծել է, որ Հայաստանը իրոք օգնություն խնդրելու իրավունք ունի, սակայն չի մոռացել նշել, որ որքան իրեն հայտնի է, փոխադարձ օգնության եւ անվտանգության դաշնագիրը դեռեւս ուժի մեջ չի մտել, շարունակվում է դրա վավերացման գործընթացը։

Մանիլովի կարծիքով, ԱՊՀ երկրների ղեկավարները, իրադրության կայունացման համար, առաջին հերթին պիտի գործի դնեն իրենց քաղաքական, դիվանագիտական կարողությունները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives