July 27, 2024

Անգլիացի լրագրողը մտահոգված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)

«Լոնդոն Թայմս» թերթի թղթակիցը, անդրադառնալով նավթարդյունաբերության բնագավառում Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի համագործակցությանը, նշել է, որ «Բրիթիշ Փեթրոլյումը» ընկերությունը կարող է հանդիպել լուրջ խոչընդոտների: Իբրև այդպիսիք, թերթը նշել է Ադրբեջանի քաղաքական կացության անկայունությունը և ղարաբաղյան հակամարտությունը: Վերջինիս խորանալու դեպքում, թղթակցի կարծիքով, միջազգային հանրության համակրանքը կթեքվի դեպի Հայաստան, և կարող է ուժեղանալ բացասական տրամադրվածությունները Ադրբեջանի օժանդակությունների նկատմամբ: Այդուհանդերձ, անգլիացի լրագրողը, վկայակոչելով «Բրիթիշ Փեթրոլյում» ընկերության համագործակցությունը. Քաղաքական տեսակետից անկայուն այլ երկրների հետ, ընդգծում է, որ կարելի է շրջանցել նման վտանգները:

Թերթը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստան, Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարների հանդիպումը կազմակերպելու Ա, Էլչիբեյի առաջարկը և կարծիքը հայտնել, որ հակամարտության վերացման դեպքում անգլիական ընկերությունը վնասներ չի կրի:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives