December 6, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԱՄՆ-ի մամուլի մատուցմամբ թուրքերին մեղադրում են ուրիշի գործերին միջամտելու մեջ

ԱՄՆ-ի մամուլի մատուցմամբ թուրքերին մեղադրում են ուրիշի գործերին միջամտելու մեջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)

Հայերը հայտնում են, որ ադրբեջանցիները օգնություն են ստանում

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Թուրքիան ռազմական անձնակազմ և զենք է ուղարկում Ադրբեջան՝ օգնելու գրավել հայաբնակ Լեռնային Ղարաբաղը: «Եթե Թուրքիան հետ չկանգնի, տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացում է սպասվում»,- հարցազրույցի ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հայաստանն ու Ադրբեջանը 4 տարի շարունակ պայքարում էին այդ տարածքի համար, որն իր չափերով չի գերազանցում Դելավարը:

Կալիֆորնիայում ծնված նախարարը Ադրբեջանին ամբաստանեց նաև բանակցություններից խուսափելու, Լեռնային Ղարաբաղի տարածքի 25 տոկոսը զավթելու, հազարավոր հայերի վտարանդի դարձնելու և ընդհանրապես «հիմնահարցը ուժով լուծելու դիտավորության»  մեջ:

«Հայաստանը շահագրգռված է խաղաղասեր և ժողովրդավար հարևաններ ունենալ, սակայն Ադրբեջանի բռնած ուղին նրա օգտին չի խոսում»,- ասել է նա՝ կանխագուշակելով, որ ամբողջ Հարավային Կովկասը կներքաշվի ընդհարման մեջ: դրա հետևանքը կլինի ՆԱՏՕ-ի միջամտությունը, որի անդամն էր Թուրքիան:

Թուրքիան և Իրանը մրցակցում են նախկին Միության մուսուլմանական հանրապետությունների  վրա իրենց ազդեցությունը տարածելու համար, ընդ որում, Թուրքիայի՝ աշխարհիկ կառավարություն ունեցող իսլամական պետության դերը հաճախ հակադրվում է Իրանի խիստ կրոնական նկարագրին:

Ր. Հովհաննիսյանը պնդում է, որ վերջին ամիսներին Թուրքիան ծառայության մեջ գտնվող և պահեստի սպաներ է ուղարկել Ադրբեջանի բանակ վերապատրաստելու, ինչպես նաև Արևելյան Գերմանիայից զենք է գնել 0028ընդ որում՝ մի մասը որպես Ծոցի պատերազմի ընթացքում շարքից դուրս եկած) Ադրբեջանի համար:

«Հայաստանը փորձում  է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն ցանկալի պատասխանի չի արժանանում»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Հայերը Լեռնային ղարաբաղը համարում են «պատմական Հայաստանի վերջին պատանդը». այն Ադրբեջանի կազմի մեջ էր մտել 1921է. վերջին՝ բռնակալ Ստալինի որոշմամբ: 1988թ. Այն անկախություն է հռչակել:

Թուրքիան Հայաստանի նկատմամբ «երկրորդական շրջափակում» է կիրառում, բորբոքելով 1915թ. գագաթնակետին հասած հնադարյան թշնամանքը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով. եթե Թուրքիան ցանկան «բացել» օտոմանյան թուրքերի կատարած զանգվածային ջարդերի պատմությունը, ապա Հայաստանը պատրաստ է այն քննարկել»:

«Մաքրվելը Թուրքիային կօգնի միջազգային առումով»,- ասել է նա,- շատ Թուրքեր ծանոթ են հարցին, սակայն այդ գիտակցությունը դեռևս քաղաքական մակարդակի վրա չէ»,- ասել է նա:

Թուրքիան հապճեպ հրաժարվել է ճանաչել իր մեղքը 200 հազարից ավելի հայերի մահվան մեջ: Ր. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ հայերի ազգային ինքնությունը ձևավորվել է դժբախտ պատմական անցյալի հիման վրա: «Մենք չենք կարող մոռանալ պատմության դասերը, բայց պետք է նաև առաջ ընթանալ»:

ԱՄՆ-ի մամուլի մատուցմամբ Ր. Հովհաննիսյանը Լեռնային Ղարաբաղի պատերազմը համարում է «ոչ թե հանուն կրոնական կամ տարածքային նվաճումների, այլ Ստալինի ազգային քաղաքականության դեմ ուղղված պայքար», որում հայերը հիմնական զոհն են եղել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives