July 27, 2024

Ամերիկյան մի հրթիռ խփել է թուրքական մարտական նավ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)

Ամերիկյան ծովուժի «Սարաթոկա» մարտանավից արձակված մեկ կամ երկու հրթիռներ խփել են թուրքական կործանիչ «Մուվինեթ» նավին, որի հետևանքով զոհվել են հինգ և վիրավորվել 15 նավաստիներ,-հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի աղբյուրները: Նավերը մասնակցում էին ՆԱՏՕ-ի զինավարժություններին և գտնվում էին միմյանցից 3 և Իզմիրից 80 մղոն հեռավորության վրա: Ամերիկյան աղբյուրները հաղորդում են, որ «Սարաթոկայից» արձակվել է երկու հրթիռ, առանց ճշտելու՝ արդյոք երկուսն էլ կպել են թուրքական նավին, թե ոչ: Նրանք նշել են, որ կրակը նպատակաուղղված չի եղել և հավանաբար տեղի է ունեցել համակարգը ստուգելու ժամանակ: Սպաներից մեկը հայտնել է, որ արձակած հրթիռները նախատեսված են օդային թիրախների համար և արձակելուց հետո անհնար է նրանց չեզոքացնելը:

«Սարաթոկա» նավը անմիջապես ձեռնամուխ է եղել գիշերային որոնումների՝ ողջ մնացածներին գտնելու նպատակով:

Տուժածներն անմիջապես տեղափոխվել են ամերիկյան «Իո Ջիմա» նավը՝ բժշկական օգնության համար:

Նշենք, որ «Սարաթոկան» առաջին մարտանավն էր, որ հուլիս ամսից գտնվում էր Ադրիատիկ ծովում՝ Հարավսլավիայի ծովեզերքին, այդ շրջանում ամերիկյան շահերի առկայությունը շեշտելու նպատակով: Իսկ Իո Ջիմա և Կեյթս նավերը ծառայում են որպես վառելիք մատակարարող կայաններ՝ դեպի Սարաետ օժանդակություն տեղափոխող օդանավերի համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives