March 7, 2021

Ադրբեջանցի վիրավորները կբուժվեն Մերձբալթիկայում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)

Էստոնիայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Ֆահրադ բեյ Հեյդարովը ելույթ ունենալով Բաքվի ռադիոյով, անդրադառնալով Ադրբեջանի, Էստոնիայի եւ առհասարակ մերձբալթյան հանրաաետությունների հարաբերություններին՝ ասել է, որ արդեն հաստատվել են մշակութային, տնտեսական եւ դիվանագիտական հարաբերություններ։

Հեյդարովը հայտնել է նաեւ, որ Լատվիան եւ Էստոնիան պատրաստ են բուժել ադրբեջանցի վիրավորներին։ Բուժումը նրանց կողմից կատարվելու է իբրեւ մարդասիրական օգնություն։ Ըստ պայմանավորվածության, վիրավորները, հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին, պետք է լինեն այդ երկրներում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives