May 12, 2021

Ադրբեջանցիները չեն ներկայանում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)

Վերջին օրերին Ադրբեջանի հետ Սյունքի ողջ սահմանի երկայնքով իրավիճակը հանգիստ է եղել։ Միաժամանակ, Կապանի զինվորական հրամանատարությունից հայտնում են, որ թշնամու դիվերսիոն գործողությունների հետեւանքով օգոստոսի վերջին Դավիթ-Բեկի շրջակայքից առեւանգված միլիցիոներ Ավետիք Հայրապետյանի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ։ Անհայտ է եւս 3 կապանցիների ճակատագիրը։

Կապանի ՆԳ բաժնից հայտնել են, որ ադրբեջանցիների մեղքով ձախողվում են ինչպես սկսված երկկողմ հանդիպումները շարունակելու պայմանավորվածությունը, այնպես էլ նրանց հետ ռադիոկապի մեջ մտնելու փորձերը։ Անհետ կորած քաղաքացիների ճակատագիրը պարզելու նպատակով նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկված քայլերն առայժմ արդյունք չեն տվել։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ագարակի սահմանագծում հայկական կողմին է հանձնվել 1 կապանցի մարտիկի դիակ։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives