July 27, 2024

Ադրբեջանում սկսվել է լրագրողների գործադուլ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)

Բաքվի խոշորագույն թերթերի և լրատվական գործակալությունների աշխատողները բողոքում են հանրապետությունում լրագրողների դեմ ուղղված՝ հետզհետե հզորացող և մշտական ու հետևողական բնույթ ստացող հալածանքների դեմ : Ինչպես հայտնի է, հանրապետության ՆԳ նախարար Ի. Համիդովը ծեծի է ենթարկել «Այնա» թերթի թղթակցին, ապա «Ազատլիգ» թերթի խմբագրությունում հավաքված լրագրողների առջև հայտարարել է. «Երեկ ես ծեծել եմ լրագրողին, իսկ վաղը՝ կսպանեմ : Իսկ այդ գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցնելու «Գորշ գայլեր» կազմակերպությունը»:

Մինչ հոկտեմբերի 3-ին, 20-ից ավելի խոշորագույն թերթերի խմբագիրները և լրատվական գործակալությունների տնօրեններ Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյին հղել են մի հայտարարություն, որի մեջ պահանջում են վերջ տալ լրագրողների հալածանքներին:

Ըստ Բաքվի հեռուստատեսության, բողոքող լրագրողներին ընդունելու է Ադրբեջանի ԳԽ նախագահ Ի. Համբարովը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives