March 8, 2021

Աբխազիան ժխտում է…

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)

Աբխազիայի ժողովրդական աշխարհազորի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Արշբան չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհիմն է անվանել Ռուսաստանի հասցեին արված մեղադրանքները վերջինիս կողմից Աբխազիայում զենք փոխանցելու վերաբերյալ: Հրամանատարի խոսքերով, օգոստոսի 14-ից սկսած աբխազական կողմը Վրաստանի Պետխորհրդի զորքերից խլել է ավելի քան 30 միավոր զրահատեխնիկա, որն էլ հենց օգտագործվում է մարտական գործողությունների ընթացքում: Արշբան նաև հաղորդել է, որ Աբխազիայի հյուսիսային Գանտաիդի և Լեսելիձե ավանների շրջանում, որտեղից վրաց կազմավորումները մոտ օրերս դուրս են մղվել, աբխազական կողմը ավարառել է 2 ծանր հրասայլ, 6 զրահամեքենա, 3 թնդանոթ և մեծ քանակությամբ հրազեն:

Մինչդեռ, վրացական աղբյուրների հաղորդման համաձայն, հոկտեմբերի 6-ին Սուխումից Քութայիս է փոխադրվել Պետխերհրդի զորքերին պատկանող ՍՈՒ-25 ինքնաթիռների և ՄԻ-24 մարտական ուղղաթիռների մեծ մասը:

Ինչպես լրագրողներին հաղորդել են Սուխումի պարետատանը, նույն օրը երեկոյան մի չբացահայտված սպորտային ինքնաթիռ մի քանի ռումբ է նետել Սուխումի օդակայանի շենքի մոտակայքում, որտեղ այդ պահին պատսպարել էին ավելի քան 800 փախստականներ: Միայն պատահականորեն ոչ ոք չի տուժել:

Պարետատան տվյալներով, աբխազական կազմավորումները և Կովկասի լեռնային ժողովուրդների համադաշնության կամավորները, որոնք հոկտեմբերի 6-ի երեկոյան գրավել են և ամրացել են Վերին Էշերա ավանում, նախապատրաստվում են գրոհել Սուխում քաղաքը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives