February 27, 2021

Աբխազիայում մի քանի տասնյակ հայեր են զոհվել

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)

Ինչպես հաղորդել են Աբխագիայից, վրացական կողմից մարտական գործողություններին մասնակցում է մոտ 5000 զինվոր, որոնց թվում կան թմրամոլներ, բանտերից բաց թողնված հանցագործներ։ Նրանց տեխնիկական հագեցվածությունը կազմում է 50 հրասայլ, 5 ուղղաթիռ, որոնց անձնակազմերում կան ռուս վարձկաններ։

Պետխորհրդի զորքերը թալանամ են Աբխազիայի գույքը, փոխադրամիջոցները, հիմնարկները՝ թալանվածը տեղափոխելով Վրաստան։ Աբխազիայի հայ բնակչության շրջանում մի քանի տասնյակ զոհեր կան։ Մեծ թվով հայեր կողոպտվել են, դարձել փախստական։

Աբխազական եւ հայկական աղբյուրների համաձայն, Թբիլիսիի ռեժիմը Աբխազիայում չի հաստատվի, քանի որ նրա դեմ պայքարը շարունակվելու է: Թբիլիսիի հետ բանակցությունները հնարավոր են միայն կրակը դադարեցնելու եւ զորքերը դուրս բերելու դեպքում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives