July 27, 2024

Աբխազիայում կազակներ են հայտնվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)

Վրաստանի արտաքին գործոց նախարարության իրազեկ աղբյուրներից մեր թղթակցին հայտնեցին, որ Աբխազիայում կազակներ են հայտնվել: Վրացական կողմի պնդումներով նրանց թիվը հասնում է շուրջ 400-ի:

Պետխորհրդի մամլո կենտրոնը պնդում է, որ աբխազական ուժերը տենդագին հարձակման են պատրաստվում, և որպես հարձակման թիրախ ընտրված է Սուխումին: Միաժամանակ վրացական աղբյուրները  հայտնում են, որ Վրաստանը պատրաստվում է դիմագրավել ցանկացած հարձակում:

Աբխազական աղբյուրները նույնպես պնդում են, որ վրացիները նոր հարձակում են ծրագրում Աբխազիայի ինքնապաշտպանության դիրքերը ճեղքելու համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives