March 2, 2021

Աբխազական կողմն անցել է հարձակման

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)

Վրաստանի զինված ուժերի շտաբից տեղեկացրել են, որ աբխազական կողմը խախտել է Սոչիում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը։ Երեկ առավոտյան ժամը 5-ից աբխազական ռազմական միավորումները զրահատեխնիկայի օժանդակությամբ հանկարծակի հարձակման են անցել արեւելյան ռազմաճակատի Օչամչիրի շրջանի Ցագերա գյուղի հատվածում։

Ներկայումս մարտերն ընթանում են Կոդարի գետի շրջակայքում։ Արդեն հիվանդանոց են հասցվել առաջին տուժածները։ Նրանց թիվը հասնում է 27-ի, որից 5-ը՝ սպանված, այդ թվում մի տասներկուամյա պատանի։ Վերջին տվյալներով՝ Սուխումում հայտարարված է օդային տագնապ։ Այստեղ երեք ուղղությամբ աբխազական կողմն անցել է հարձակման։ Ըստ «Եվրասիա» գործակալության տվյալների՝ գործողությունը ղեկավարում է Աբխազխսյի պաշտպանության նախարարը։ Ցագերա, Ախալդաբա եւ Կինդգի գյուղերում այրվում են տները, խաղաղ բնակչության շրջանում կան մեծաթիվ զոհեր։ Բնակիչները փախչում են Սուխումի ուղղությամբ։ Կոդորի մոտակայքում սպանվելէ ռուս դիտորդներից մեկը։

Վրացական կողմը, պատճառաբանելով աբխազների հանկարծահաս հարձակումը, ռուսական ծովային գումարտակից առգրավել է որոշ քանակությամբ ռազմական տեխնիկա։

Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում Արձինբայի եւ Պաստուխովի միջեւ։ Աբխազական կողմը կրկին պահանջում է վերականգնել իշխանության բոլոր նախկին կառույցները։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives