July 17, 2024

Tag Archives: Հառաջ

Բաքու, արտաքին գործերի նախարար Խան Խոսյկուն

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 16 հունվարի, 1920թ., թիվ 12 Երևան, 14 հունվար Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դուք, ըստ ձեր հայտարարության, չունեք ոչ մի տեղեկություն Օրդուբադի և Նախիջևանի մուսուլման տարրի շարժման մասին հայկական Գողթանի դեմ, այսու ի լրացումն մեր տեղեկությունների հաղորդում ենք ստույգ և խստիվ ստուգված տվյալները: Նախիջևանի և Օրդուբադի թաթարները տաճկական և ադրբեջանական սպաներ Խալիլ և […]

Երանի թե չճշտվեր

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 16 հունվարի, 1920թ., թիվ 12 Թաթար զանգվածը, արբեցած թալանի տենչով և ինչ-որ քաղաքական հեռանկարների թովչանքով, վերջապես իրագործեց իր վաղեմի ծրագիրը: Տաճիկ-ադրբեջանական սադրանքներից գազազած, նա իր վայրագ ձեռքը բարձրացրեց երկու Ագուլիսների վրա և Բարդուղիմեոսյան գիշերներ կազմակերպեց այնտեղ՝ ղեկավարությամբ տաճիկ-ադրբեջանյան գործակալների տխրահռչակ Խալիլ-բեյի և նենգավոր Էդիբ էֆենդու: Եկավ առաջին հեռագիրը Ագուլիսների ավերի ու կոտորածի մասին, սակայն […]

Վրաստանի և Ադրբեջանի անկախությունն ընդունված

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 14 հունվարի, 1920թ., թիվ 10 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Թիֆլիս, 12 հունվարի Մեծ Բրիտանիայի կոմիսար Ուորդրոպը պաշտոնապես հայտնեց Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ լորդ Քերզոնը բարձրագույն խորհրդին առաջարկեց փաստորեն ընդունել Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Լորդ Քերզոնի առաջարկությունը միաձայնությամբ ընդունված է խորհրդի բոլոր անդամների կողմից: Հայաստանի հարցը կլուծվի Տաճկաստանի հարցի լուծման հետ միաժամանակ: Հայաստանի […]

Դարձյալ բարբարոսություններ

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 14 հունվարի, 1920թ., թիվ 10 Անդրկովկասի երեք հանրապետությանց ներկայացուցիչները դարձյալ տեսակցություն են նշանակել Թիֆլիսում, մտադրություն ունենալով սերտ, բարեկամական հարաբերություն ստեղծել այդ հանրապետությանց միջև և, իմիջիայլոց, վերջ տալ այն արյունահեղ ընդհարումներին, որ տեղի են ունենում գլխավորապես հայ և թուրք ժողովուրդների միջև: Վրաստանը, որ շարունակ պատրաստակամություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համերաշխություն գլուխ բերելու համար […]

Խորհրդային Ռուսաստանի առաջարկը Վրաստանին և Ադրբեջանին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 11 հունվարի, 1920թ., թիվ 8 Վրաստանի և Ադրբեջանի քաղաքականության երկդիմությանն վերջ տալու համար Դենիկինյան զորքերի դեմ, արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը ամսիս 4-ին անթել հեռագրով դիմել է Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, առաջարկելով զինվորական համաձայնություն կնքել խորհրդային Ռուսաստանի հետ՝ միասին ռազմական գործողություններ վարելու համար Դենիկինի դեմ:

Գողթանի կոտորածը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 13 հունվարի, 1920թ., թիվ 9 Գորիսից Մելիք-Յոլչյանը հեռագրում է Հայաստանի արտ. գործ. Նախարարին Լրացուցիչ ստուգված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի և Օրդուբադի թաթարները թրքական ու ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությունը։ Վերին Ագուլիսում սպանված է 400, իսկ Ն. Ագուլիսում 1000 մարդ։ Թե […]

Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5Բաքու, 3 հունվարի, 1920թ. Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին վերին և ներքին Ագուլիսների և այլ գյուղերի դեմ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի տեղեկություն չունի։ Իմ կողմից անհրաժեշտ միջոցները ձեռք են առնված այդ շարժման անմիջական դադարեցման համար, եթե իրոք տեղի է ունեցել։ Հավատացած եմ, որ ընդհանուր ջանքերով մեզ կհաջողվի երկու դրացի […]

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5Երևան, 4 հունվարի 1920թ. Ես ստացել եմ Նախիջևանից տեղեկագիր դեկտեմբերի 27-ին գրված, որից պարզվում է, որ զանգեզուրցի փախստականները ցանկացել են Ագուլիսը ավերել, բայց շնորհիվ վարչության ձեռք առած միջոցների շարժումը ճնշված է։ Հետևանքը եղել է այն, որ հայերը Ներքին Ագուլիսը թողնելով գաղթել են Վերին Ագուլիս։ Նախիջևանից եկավ ամերիկական գնդապետ Շելլի, նա […]

Ագուլիսի դեպքերի շուրջը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5 Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին Երևանում, պատճենը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Բաքու, 1 հունվարի, 1920թ. Ես ստացել եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հեռագիրը Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին Ագուլիսի և այլ հայաբնակ գյուղերի դեմ, և որ Ագուլիսը ենթարկվել է բնաջնջման և ավերածության։ Խնդրում եմ ձեզ անմիջապես անցնել դեպքի […]

Ալեքսանդրապոլի ավանտյուրան վերջացած է

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Յառաջ, 16 մայիսի, 1920թ., թիվ 101 Ալեքսանդրապոլի ավանտյուրան վերջացած է. խառնակիչների մի մասն անձնատուր է եղել, մյուս մասը փախել է։ Մեռել է ամբողջ գործը՝ օրապակաս մանուկի նման։ Այդպես մեռնում են նրանք, որոնք որևէ օրգանական կապ չեն հաստատում իրենց և հանրության որևէ դասի հետ։ Նրանց, այդ հոգեկան ստահակներին, հանրային շահը չէ, որ հետաքրքրում է, այլ եսական, […]
Page 2 of 5«12345 »

Categories

Archives