September 19, 2021

Վրաստանը ռազմածովային զինուժեր է ստեղծում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Երեքշաբթի օրը Սեւաստոպոլում կայացել է սեւծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Իգոր Կասատոնովի եւ Վրաստանի ռազմա– ծովային ուժերի (ՌԾՈՒ) հրամանատար, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Ջավախիշվիլու հանդիպումը։ Վերջինս հայտարարել է, որ Վրաստանը սեւծովյան նավատորմի մասերի հիման վրա, որոնք տեղաբաշխված են վրացական տարածքում, ստեղծելու է ՌԾՈՒ։ «Վրաստանի ՌԾՈՒ-ի շտաբում արդեն աշխատում է 50 սպա»,– հաղորդել է Ջավախիշվիլին։ Կառավարման մյուս ծառայությունները կստեղծվեն անցումային ժամանակահատվածում։

Կասատոնովը իր հերթին նշել է, որ ըստ Յալթայում կնքված համաձայնագրերի, սեւծովյան նավատորմի խնդիրներից է նաեւ Սեւ ծովում Վրաստանի շահերի պաշտպանությունը։

Վրաց զինվորականը պատմել է նաեւ, որ Վրաստանում մշակվում է հանրապետության ռազմական դոկտրինան, որը նախատեսում է գործուն մերձեցում Ռուսաստանի հետ ռագմա–քաղաքական բնագավառում։ Ներկայումս ամբողջ թափով ընթանում է Անդրկովկասյան ռազմական օկրուգի 10-րդ դիվիզիան Վրաստանի իրավասության տակ դնելու գործընթացը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives