August 5, 2021

«Սուխումի ճակատագիրը մազից էր կախված»

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

«Սուխումի ճակատագիրը մազից էր կախված, հսկայական ջանքերով մեզ հաջոովեց քաղաքը փրկել»,- երեկ «Ալիոնի» ծրագրին տված իր հեռուստահարցազրույցում ասել է Վրաստանի ղեկավար Էդ. Շեւարդնաձեն։ Մեկնաբանելով Աբխազիայում տիրող իրավիճակը՝ նա նշել է, որ մարտի 18-ին Սուխումում հաջողությամբ ավարտվել է եզրափակիչ գործունեությունը, որի արդյունքում հաջողվել է վնասազերծել քաղաքում գործող դիվերսանտների մի վտանգավոր խմբավորում։ Խոսելով Ռուսաստանի՝ վրաց-աբխազական հարցում ունեցած դիրքորոշման, մասնավորապես՝ մամուլում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի ելույթների մասին, Շեւարդնաձեն հայտարարել է. «Գրաչովի հայտարարություններն ընդունում եմ որպես նման աստիճանի ղեկավարի աննախադեպ ցինիզմի օրինակ»։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է որ Վրաստանը սատար է կանգնում Ռուսաստանի ժողովրդավարական ուժերին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives