October 25, 2021

Ռմբակոծվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0

«Երկիր», 20 փետրվարի, 1992թ., 30 (119)

Ստեփանակերտի կենտրոնը վերածվել է փլատակների: Այսպիսին է Ադրբեջանի բանակի կողմից ԼՂ Հանրապետության մայրաքաղաքի միօրյա հրետակոծության պատճառած ավերածությունը: Փետրվարի 19-ի առավոտյան ժամը 10:30-ին Շուշիի բարձունքներից վերսկսվել է Ստեփանակերտի ռմբակոծումը:

Ռմբակոծումը կատարվել է «Գրադ» տիպի հրթիռներով, և 40 րոպե ընդմիջումով, տևել է մինչև երեկո: Ամեն համազարկից հետո մայրաքաղաքի վրա ընկել են 30-40 հրթիռներ: Նշանառության տակ էր գլխավորապես ԼՂՀ Գերագույն խորհրդի և նախարարների խորհրդի շենքը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, շրջապատված մեծամասնությամբ վարչական շենքերով:

Հրթիռների պայթյունից փլվել է հանրապետության բարձրագույն իշխանության` Գերագույն խորհրդի երկու հարկաբաժինները, ավերվել է քաղաքապետարանի շենքի ձախ թևը, որտեղ գտնվում է Ստեփանակերտի հեռուստառադիոհաղորդումների կենտրոնը: Փլատակների տակ է մնացել մոտ երկու միլիոնի արժողությամբ բարձրորակ սարքավորումներ: Հրթիռների պայթյուններից վնասվել են տասնյակ վարչական շենքեր և տներ: Փլատակների տակ կամ բեկորներից ստացված վերքերից մահացել են տասից ավելի բնակիչներ, այդ թվում` կանայք: Երկու տասնյակից ավելի քաղաքացիներ վիրավորվել են:

Կեսօրից հետո, մոտավորապես ժամը 17-ի դրությամբ, Ստեփանակերտի վրա արձակվել են «Գրադ» տիպի 240 հրթիռներ: Հանրապետության ինքնապաշտպանության ուժերը կիրառում են համապատասխան միջոցառումներ, թշնամու կրակակետերը վնասազերծելու գործողություններ: Ռմբակոծությունը ժամը 18-ի դրությամբ շարունակվում էր:

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հրապարակել է մի հայտարարություն, որտեղ Ստեփանակերտի հրետակոծությունը` «Գրադ» տիպի հրթիռներով, որակվում է Ադրբեջանի կողմից բնակչույան ոչնչացմանը նպատակաուղղված քայլ: Դա հակասում է Հելսինկյան համաձայնագրին հավատարիմ մնալու, Ղարաբաղի հակամարտության «խաղաղ լուծման» կողմնակից լինելու և Մարդու իրավունքների և ազատությունների միջազգային սկզբունքները պահպանելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումներին,- նշվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանելով մայրաքաղաքի զանգվածային ռմբակոծության փաստը, ԼՂՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լ. Մելիք-Շահնազարյանը ասել է, որ ռմբակոծության շարունակումը ԼՂՀ-ի վրա` անխուսափելի հետևանքներ կունենա նաև ադրբեջանաբնակ այն բնակավայրերի վրա, որտեղ տեղակայված են ավերիչ այդ հրթիռները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives