May 8, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռամկավար Ազատական Կուսակցությունը զորակից Հայոց Համազգային Շարժումին

Ռամկավար Ազատական Կուսակցությունը զորակից Հայոց Համազգային Շարժումին

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 19 հունիսի, 1991թ., թիվ 36

Հրատարակության համար ՌԱԿ Կենտրոնական վարչությունից ստացել ենք հետևյալը

Մեկնելով Հայաստանի Հանրապետության մեջ մեր ժողովրդին դիմագրաված ներկայի հրամայականներեն,

Նկատի ունենալով, որ Հայոց Համազգային Շարժումը Հայաստանի մեջ նոր պետականություն ստեղծելու ուղղությամբ արձանագրված բարեփոխումներու առանցքային և առաջմղիչ ուժը կը հանդիսանա,

և նկատի առնելով ընդհանրապես Հայոց Համազգային Շարժումի ազգային քաղաքականության ծրագրային կարգ մը կետերուն համընկնումը Ռամկավար Ազատական Կուսակցության ծրագրային հիմնակետերուն հետ՝ հատկապես ինչ կը վերաբերի հայրենիքի տնտեսական և ընկերային վերականգնումին, մասնավոր սեփականատիրության հաստատումին, հողահատկացումի և ռամկավարական վարչաձևի մը արմատավորման,

և նկատի ունենալով պատմական ճգնաժամային պահը, որ բոլոր խմբավորումներուն ու քաղաքական հոսանքներուն կը պարտադրե շարքերու խտացում՝ վասն հայրենի գերագույն շահերուն և փրկության,

Ռամկավար Ազատական Կուսակցությունը իր նեցուկը ընծայելու պատրաստակամությունը հայտնելով Հայոց Համազգային Շարժումին, անոր ղեկավարությունը կը հրավիրե այսուհետև համադրյալ ճիգերով և համակարգված աշխատանքով հետապնդելու մեր ժողովուրդի գեչագույն շահերը՝ անոր ապահովելով քաղաքական առողջ առաջնորդության։

Ռամկավար Ազատական Կուսակցության Կեդրոնական Վարչություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives